Մխիթար Գոշ
Ճայը և Սագը
Ճայը գնացել սագի մոտ, աղաչում էր, ասելով.
Լինելով սևադեմ, ես վատաբանվում եմ բոլորից, դու այդքան սպիտակ ու պայծառ ես, խնդրում եմ սովորեցնես ինձ սպիտականալ քեզ նման։
Կարեկցելով նրան, սագն ասաց.
Ինձ նման միշտ լվացվիր ջրով։
Բայց լվացվելիս ընկնում էր ճայի սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ու ճայը նորից աղաչեց, որ սովորեցնի։ Սագն ասաց.
Լվացվելուդ հետ մեկտեղ, պիտի սովորես իմ լեզուն, որ կարողանաս ինձ նման լինել։
Բայց ճայը հանձն չառավ մոռանալ սեփական լեզուն և մնաց նույնօրինակ սևադեմը։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Շուշիկի

Խաթաբալա 2023թ․
Խաղա առցանց