Միսաք Մեծարենց

Անձրեւ

Համբոյրն անձրեւին կը թրջէ շափշափ
Վարդէ գիծն անտես բերանի մը շուրջ.
Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ,
Որ կը տամկանայ, գաղտ ու հապըշտապ,
Իմ ծարաւահիւծ, իմ որբեւայրի
Իրիկուններուս շուշանին վրայ լուրջ:
Անձրեւոտ գիշեր, գըթա՜ծ քահանայ,
Թօթուէ՛ սրբենի այդ տեղատարափ,
Զերթ մասունքի ջուր, մինչեւ որ լենայ,
Մինչեւ որ լենա՛յ բաժակն այս պարապ
Իմ երազներուս` որ ոսկեմըրափ
Կեցեր է ցրտոտ մարմարին վըրայ:
Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ
Կու տաս դուն ինծի, անձրեւո՜տ գիշեր,
Դո՛ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանայ,
Որ հին Լլկանքին ժողվեցիր փուշեր,
Եւ հնչեցուցիր բարբառդ` ոսկի՜ մուրճ`
Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանայ....

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Հայելիով կինը
Հայելիով կինը
Խաղա առցանց