Լևոն Խեչոյան

Դատախազի թաղումը

Ընկերոջս՝ բժիշկ Ս․ ՏԻՏԻՐՅԱՆԻՆ

Գնացին, եկան, ասին․ «Հիմա դուրս կբերեն»։

Ձմռան օր էր, բայց ձյուն չկար,տաք արեւ էր ու բոլոր հավաքված ները մրսում էին։ Առանձին խմբով կանգնած պաշտոնյաները ասում էին, որ դատախազը լավ մարդ էր։ Միջակներն էլ, գողերն էլ էին ասում։

Պաշտոնյաները միանման գլխարկներ էին դրել ու միանշանակ դժգոհում էին, որ միտինգներում արդեն բացարձակ իրենց գող են անվանում։ Ասին․ «Անգրագետների այդ խումբը ժողովրդին կործանում է տանում»։ Բժիշկն ասաց․ «Ժողովուրդը իմաստուն է»։ Գլխարկներն ասին․ «Ղեկավարության չեն հնազանդվում, դա իմաստություն է»։ Բժիշկն ասաց․ «Արթնացում է, լույս»։ Գլխարկները բժշկին կծու պատասխանեցին։ Մեկն ասաց․ «Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուշանում, դուրս չեն բերում»։ Նայեցին ժամացույցներին, ասին․ «Իսկապես որ, ուշանում են»։ Տաք արեւ էր, բայց դրսում կանգնածները մրսում էին։ Գլխարկները բժշկին ասացին․ «Մուսուլմանները մի գիշերում մեզ կուտեն»։ «Ազգային արժանապատվությունը կորցնել պետք չէ», ասաց բժիշկը։

Նվագախումբը հնչեցրեց փողային գործիքները, բերում էին դատախազին։ Խումբ֊խումբ հավաքվածները միացան, թափոր կազ մեցին։ Դատախազի հետեւից գնում էր դատախազի սգավոր, ողբացող ընտանիքը, հետո քաղաքի երեք քարտուղարները, մնա ցած ները` խառնիխուռն։ Փողային երաժշտությունը հնչում էր, թա փորը սգվոր էր, տաք արեւ էր, քայլողները մրսում էին։ Թափորի մի ծայրը հասել էր հաջորդ փողոցի հատմանը, փողային երա ժշտությունը լռեց, շենքերի բակից շուրջառով, խաչը ձեռքին դուրս եկավ քահանան, անցավ թափորագլուխ, խոնարհվեց դատա խա զի սգվոր ընտանիքին ու սկսեց բամբ ձայնով հոգեհանգիստ երգել։ Քարտուղարները իրար ականջի խոսեցին, գլխարկներն ասին․ «Էս ի՞նչ մեյմունություն է, տեղը շփոթել է մորուքավոր էծը»։ Գոռացին․ «Տո, քելեխ ուտող բոշա, գնա քեզ շրջապատ ճարի»։ Դատախազի լացակումած կինը, թաշկինակը սեղմած քիթ ու բերնին, շուռ եկավ, ասաց․ «Հանգուցյալի կամքն էր, հանգուցյալը այդպես է կամեցել, ներող եղեք»։ Քարտուղարները իրար ականջի խոսեցին։ Թափորը փսփսաց։ Գլխարկներն ասին․ «Դատախազը մեզ խաբել է, կենդանի ժամանակ կուսակցական էր, պարզվում է` մեռնելուց հետո հավա տացյալ է, ո՞վ էր սպասում»։ Մի քանիսը ասին․ «Դրանից սպաս ե լի էր»։ Թափորը մտնում էր հաջորդ փողոցը, դատախազի փոխա կերպությունից հիասթափվածները ձեռները թափ տվեցին ու անջատվեցին երթից, շարեշար կանգնած զինվորները նրանց աս ին․ «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»։ «Ինչպե՞ս թէ», զարմացան նրանք։ Զինվորներն ասին․ «Այդպես է հրամայված»։ Սպիտակավուն ներկված ուղղաթիռները գայլաձկների նման կտրե ցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին֊զնգզնգացին, հողն էլ դողաց, այլեւս իրար լսել հնարավոր չէր։ Քամին ամայի փողոցն ի վեր թերթերի կտորտանքներ, գունդու կծիկ քշեց, տարավ։ Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհան գիստ երգող ձայնը, հիասթափվածները ետ եկան, երթը գնաց, շարժվեցինք առաջ։ Պարզորոշ նկատում էինք, որ երեք քարտուղարները դժգոհ են։ Նրանց իրար ականջի խոսացածը փոխեփոխ մեզ էլ հասավ։ Ուզում էին սգո թափորից դուրս գալ ու գնալ․ հանգուցյսլ դատա խազի հավատուրացությունը վիրավորել էր նրանց։

Թափորի դագաղը տանող առաջամասը կանգնել էր ու աղմուկ էր։ Նրանց դեմընդառաջ կանգնած զինվորները ասում էին, որ աջ կողմի փողոցը չի կարելի մտնել, անթույլատրելի է եւ վերջ, պիտի գնալ ձախի փողոցով։ Երթը շարունակվեց զուգահեռ փողոցով։ Երեք քարտուղարներ անջատվեցին թափորից, ուզում էին մոտակա շենքերի բակով դուրս գալ։ Շարեշար կանգնած զինվորները աս ին․ «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»։ Նրանք բա ցատրեցին, որ իրենք քաղաքի երեք քարտուղարներն են։ Զինվոր ներն ասին․ «Մենք ենթարկվում ենք քաղաքի պարետին»։ Թափորը դարձյալ կանգնել էր ու աղմկում էր։ Հողը դողաց, բարձրահարկ շեն քերի ապակիները զնգացին, զրնգացին, սպիտակավուն ուղղա թիռ ները կտրեցին երկինքը, քամին տրորեց, փռփռացրեց շենքից շենք լվացքապարանների վրա կախված հագուստները, այլեւս իրար լսել հնարավոր չէր։ Հետո լսվեց քահանայի հոգեհանգիստ երգող ձայնը։ Քահանան երգում էր, զինվորների թիկունքում վնգում էին տանկերի մոտորները։ Քարտուղարները նրանց ասին․ «Կանչեք քաղաքի պարետին», ու իրենք միացան թափորին։ Երթը շարունակվեց, հուսահատվել էինք։ Քարտուղարներին շարքի մեջ մտցնելը մեզ ավելի ըմբոստացրեց հանգուցյալ դատախազի դեմ։ Գլխարկներն ասին․ «Այ, քեզ բան, պարզվում է` անպայման պիտի մասնակցենք թաղ մանը ու շարքից դուրս չենք կարող գալ, ասում են, մահակներով ուղիղ գլխին են խփում»։ Քարտուղարներին մոտեցան սպան ու մի քանի զինվորներ։ Մենք դարձյալ կանգնել էինք։ Սպան հարցրեց․ «Էս ի՞նչ շուն է»։ Ժողովուրդն ասավ․ «Հանգուցյալի տանից դուրս ենք եկել, շունը, քարտուղարների պոչից կպած, գալիս է»։ Ասին․ «Երեւի քարտուղարների շունն է»։ Սպան ասավ․ «Քարտուղարը շնով թաղում կգնա՞, կասկածելի շուն է, պոչը կտրած է, կտրած չէ, չես էլ հասկանում»։ Առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները ասին․ «Մերը չէ»։ Բոլորս միանշանակ զարմացանք․ «Իրոք որ, էս ի՞նչ շուն էր»։ Սպան քարտուղարներին ասաց․ «Ինձ կանչել ե՞ք, ես տեղամա սային պարետն եմ»։ Նրանք ասին․ «Մենք քաղաքի պարետին ենք կանչել, մենք ուզում ենք գնալ»։ «Իրավունք չունեք, պարետային ժամ է։ Եվ հետո, այս տեղամասի, այս փողոցի համար ես եմ պատասխանատու»։ Գլխարկների խմբից դուրս եկավ թոշակառու, երբեմնի մի կուսկոմ, սպային ասաց․ «Այդ շանը ես ճանաչում եմ»։ Մենք թեթե վացած շունչ քաշեցինք։ Սպան ասաց․ «Դատախազի դեմքին վերքեր կան»։ Նրան բացատրեցինք, որ դատախազին ինֆարկտը զուգա րանում, կանգնած տեղն է խփել, ընկնելուց դեմքը խփել է ջրատար խողովակին։ Սպան դարձյալ շանը նայեց։ Թոշակառու կուսկոմն ասաց․ «Մեր տան պատուհանից շատ անգամ եմ տեսել։ Դատախազը, որ տասին, տասն անց կեսին գործի էր գնում, շունը նրան կրնկակոխ հետեւում էր»։ Սպան հայացքը շնից չէր կտրում, մենք անհանգստացած էինք, ասաց․ «Աչքերը ոնց որ թռչնի կապտավուն աչքեր լինեն»։ Մեզանից մեկն ասաց․ «Մեր առասպելների մեջ, թեկուզ հարալեզները վերցնենք, թռչնակերպ են եղել, օդով, ցամաքով հասել են` վերակենդանացնելու կորցրածը»։

Սպան բոլորիս նայեց, բոլորիս հարցրեց` ի՞նչ։

Մեկը հայերեն ասաց․ «Դուք դրան ինչ եք բացատրում` բոզի նման կոտրտվելով, մի աչքերի տակը տեսեք… Նա չի տեսել մեր երեխա ներից եւ ոչ մեկի ծնունդը…»։ Գլխարկներից մեկը ծաղրանքով, մի քիչ էլ հեգնանքով ասաց․ «Ոգի է»։ Մեկը գոռաց․ «Ճիշտ է, ինչո՞ւ չեք զար մանում, բա մինչեւ հիմա ինչո՞ւ շանը չէիք նկատում։ Որովհետեւ ուշադիր որ նայում ես, մեկ֊մեկ ձուլվում է ասֆալտին»։ Սպայի հրամանով զինվորները շանը դրեցին վանդակի մեջ։ Գայլաձկների նման ուղղաթիռները կտրեցին երկինքը։ Բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին֊զնգզնգացին, հողն էլ դողաց, այլեւս իրար լսել հնարավոր չէր։ Քամին կամֆորայի ու էլի ինչ֊որ դեղի բուրմուն քը պոկեց դագաղից ու պտտեցրեց թափորի վրա։ Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը։ Դագաղը տանում էին, երեք քարտուղարները հետեւում էին, զինվորները վանդակի մեջ տանում էին կապտավուն աչքերով, փոշոտ, փոքր շանը, թափորը գնում էր։ Առջեւից գնացողներին զինվորները ասացին․ «Չի կարելի Խաղաղության փողոցով մինչեւ վերջ գնալ»։ Մտանք Ազատության փողոցը ու շուկայի հրապարակով բարձրանում էինք դեպի գերեզմա նա տուն։

Վերին գյուղերից` մեկը կնոջ հետ, շուկայի առեւտուրը վերջացրած, պարկը շալակին, ուզում էր զինվորների շարքն անցնել։ Սպան ու զինվորները անզիջում էին։ Հարցրեց․ «Բա ու՞ր գնանք»։ Սպան ասաց․ «Չգիտեմ»։ Կնոջ հետ միացան մեր թափորին։ Ահագին տարա ծություն անցան մեր հետ, հետո գյուղացին հարցրեց․ «Ու՞ր եք գնում»։ Ասինք․ «Քաղաքի դատախազին ենք թաղում»։ Ասաց․ «Չէ, երեւի չգամ ձեր հետ, գնամ, երեխեքին հաց հասցնեմ»։ Նրանք երթից դուրս եկան, գնացին դեպի զինվորների շարքը։ Քահանան երգում էր, դատախազին տանում էին, մենք գնում էինք Ազատության փողոցով։ Առջեւից գնացողներին կանգնեցրին, ասացին․ «Այլեւս չի կարելի առաջ գնալ, ետ դարձեք, մյուս փողոցով գնացեք»։ Ասինք․ «Քաղաքի դատախազին պիտի թաղենք»։ Ասին․ «Պարետային ժամ է»։ Դագաղը փոխանցեցին ետ ու ետինները դարձան առաջին, առաջինները` ետ ին։ Խաղաղության լայնատարած, լայնահուն փողոցի գազոնի մեջ, մեծ վահանակի վրա Քաղբյուրոյի անդամների խոշորադիր լուսա նկարներն էին կախված, անցանք նրանց առաջով եւ մտանք հարեւան փողոցը։ Զինվորները կանգնեցրին, ասացին․ «Չի կարելի, պարե տային ժամ է»։ Կանգնել, մնացել էինք։ Զինվորները ասում էին․ «Ետ դարձեք»։ Մենք վրդովված, շփոթված էինք․ «Ինչպես թե, ետ դառնանք, ախր քաղաքի մեջ շրջապտույտ ենք տալիս»։ Զինվորները ասացին․ «Մենք չգիտենք»։ Քահանան բամբ ձայնով գոռաց․ «Գնացեք դեպի եկեղեցի, եկեղեցին փրկություն է, այնտեղ կթաղենք դատախազին»։ Աղմուկ բարձրացավ, վիճում֊դժգոհում էինք։ Հողը դողաց, զնգզնգացին֊զրնգացին շենքերի ապակիները, սպիտակա վուն ուղղաթիռները կտրեցին երկինքը, այլեւս իրար լսել հնարավոր չէր, քամու պաղ ալիքը խփեց բոլորիս… Հետո քահանան գնաց` առաջնորդ, գնացինք քահանայի հետեւից։ Եկեղեցի տանող փողոցը փակ էր, մեզ չէին թողնում, մեզ ասում էին․ «Պարետային ժամ է»։ Քարտուղարները, գլխարկները դժգոհում էին քահանայից։ Նրան դեմհանդիման ասացին, որ բոլոր դարերում էլ հոգեւո րակնները ջուր պղտորողներ են եղել։ Ասացին․ «Պիտի նորից գնալ դեպի գերեզմանոց»։ Զինվորները դարձյալ մեզ փողոցից փողոց էին քշում, դար ձ յալ անցնում էինք նույն տեղերով` Խաղաղության, Ազատության, Բարեկամության փողոցներով, Քաղբյուրոյի լուսանկարների մոտով։ Հանկարծ մեկը գոռաց․ «Դիմանկարներից մեկը չկա, հարկավոր է տեղամասային պարետին իմաց տալ»։ Նրան չպատասխանեցինք, բայց հայացքով տեսնում էինք բացակա դիմանկարի տեղը։ Աս ավ․ «Իսկ ինչո՞ւ չեք հավատում, դիմանկարը կարող է գողացել են»։ Հոգնել էինք, դագաղը այլեւս ուսած չէինք կարողանում տանել։ Կափա րիչը փակել էինք ու կողքանց` ձեռներիցս կախ էինք տանում։ Կանգնեցինք, ասին․ «Երրորդ կին քարտուղարը հոգնել է, բարձրակրունկ կոշիկները հարում էին ոտքերը»։ Դատաղազի կինն ու մի քանի կանայք եւս հոգնել էին։ Ասին․ «Քարերը պաղ են, թող դագաղին նստեն»։ Կորած դիմանկարը նկատողը ոչ մեկիս հանգիստ չէր տալիս, ասաց․ «Չլինի դավադրություն է, բա էդ տարօրինակ շունը մեր հետ ի՞նչ գործ ուներ»։ Նրան չպատասխանեցին։ Ասավ․ «Բա ինչու էր պարետը շան պոչի վրա զարմացած, այս փաստը ձեզ ոչինչ չի՞ հուշում»։ Թափորին զինվորները ստիպում, շտապեցնում էին, որ քայլեն։ Ասում, բացատրում էին, որ այդքան շատ մարդկանց մի տեղում կուտակվել չի թույլատրվում։ Թափորը չէր առաջանում, դեմընդառաջ կանգնած զինվորներն առանց թմբկահարի չէին թույլատրում շարժվել։ Փողային գործիքների թմբկահարը նստել էր ու չէր բարձրանում։ Ասում էր, որ հոգնել է, էլ չի կարող քարշ տալ թմբուկը։ Նրան հորդորում, համոզում էինք, որ բարձրանա, գնանք, կօգնենք։ Ասինք․ «Թե չէ բոլորիս կպահեն»։ Ասաց․ «Չէ, սա իմ պատն է, միակը ամբողջ քաղաքում, որ դիմացավ, կանգուն է մնացել, ես այս պատից չեմ հեռանա։ Դուք շան աչքերին լավ նայեցի՞ք։ Ես լավ եմ ճանաչում դատախազի հայացքը։ Տեսա՞ք, թե ինչպես է նա մեզ ներկայացել»։ Դատախազի` սեւ, նոսր բեղերով կինն էլ լացակումած հաստատեց։ Ասաց․ «Ես շուտ էի նկատել, բայց դա ասելու բան էր, որ ասեի»։ Թմբկահարն ասաց․ «Ես վերջնականապես հասկացա, ինչ քան էլ քայլենք, ուր էլ գնանք, տեղ չենք հասնի։ Շրջապտույտ է, կրկին գալու ենք միեւնույն տեղը»։ Թերահավատները ծաղրում էին, որովհետեւ փողոցի մեջտեղում նա հենվել էր ինչ֊որ երեւակայական պատի։ Թմբկահարն ասաց․ «Այս ամենի պատճառն այն է, որ մեր միջից հեռացել է հավատի կապտավուն աչքերով թռչունը»։ Ծիծա ղող ները ծիծաղեցին։ Մի քանի ուժեղ տղաներ մեզ հետ գալ չցան կացող թմբկահարին թեւերի վրա վերցրին, ու դուրս եկանք երթի։ Թմբակահարը գոռում, աղաղակում էր մեզ լքած թռչնի մասին։ Ուժեղ տղաները նրան ցած չէին դնում։ Նրան տանում էինք մեզ հետ։ Փողոցն ի վար ծորում, հոսում էր թաց մարդաբոյ մառախուղը, դագա ղը տանողներն այլեւս չէին երեւում, հետո մեզ ու զինվորներին էլ ծածկեց։ Ետիններս դագաղը տանողներից չէինք ուզում ետ մնալ, բայց նրանց չէինք տեսնում, մեզանից մի քանի քայլ առաջ գնացող ների թիկունքները ուղենիշ վերցրած` գնում էինք նրանց կրնկա կոխ։ Դժգոհում, զարմանում էինք մառախուղի վրահասությունից, չնայած բոլորս էլ գիտեինք, որ տարվա այդ եղանակին քաղաքի փողոցները միշտ էլ լցվում են սարերից իջած մառախուղով։ Մենք գնում էինք ու ոչ մի արգելքի չէինք հանդիպում, ոչ էլ թափորին էինք գտնում։ Մեր խումբը զգում էր, որ մոլորվել է, բայց ազատությունը մեզ հրապուրել էր ու գնում էինք` առջեւինների թիկունքները ուղենիշ վերցրած։ Սկզբում լռությունից վախեցանք, հետո թե` այսպես ո՞ւր կհասնենք, չնայած բոլորս էլ մեր քաղաքին լավ էինք ծանոթ։ Հեռվից մետաղի ձայն լսվեց, զինվորները գոտիներից կախ սաղավարտներին էին հարվածում։ Ասին․ «Մեզ են կանչում»։ Որոշեցինք չգնալ։ Մեկն ասաց․ «Իսկ այսպես ո՞ւր ենք գնալու, լավ է գնանք նրանց միանանք։ Դուք թմբկահարին հավատո՞ւմ եք»։ Հետո նա կծկվեց ու հետ տվեց։ Նրան չէինք ցավակցում, բայց գիտեինք, որ մեր մեջի վախկոտը նա է։ Վախկոտը թաշկինակով քիթ ու բերանը, աչքերի արցունքները մաքրեց, ասաց․ «Ինձ չեք լսում, բայց լավ իմացեք, ահավոր սխալ եք թույլ տալիս, թմբկահարները, որպես կանոն, միշտ էլ հավասարա կշռությունը կորցրած մարդիկ են լինում»։ Մենք առաջանում էինք ու նրան չէինք հավատում, նա փսխել էր ու մենք հաստատապես գիտեինք, որ դա վախից էր։ Բայց քանի գնում էինք, սաղավարտների թակոցները սատկանում էին, ու դարձյալ միացանք թափորին։

Սգո թափորի մասնակիցները հոգնել էին, շուտ֊շուտ սպիտակա վուն թաշկինակներով ճակատների քրտինքն էին սրբում, ու նրանց շնչառությունը ընդհատ֊ընդհատ էր։ Նյարդայնացած գլխարկները ասացին․ «Մենք պիտի գնանք, գործ ունենք, կալանակյացներ խոմ չե՞նք…»։ Ապակիները զրնգացին֊զնգզնգացին, հողն էլ դողաց, այլեւս իրար լսել հնարավոր չէր, քամին ասֆալտի պաղ փոշին դեմքեդեմք, աչքեաչք լցրեց… Գլխարկները շփոթված ետ եկան, մտան թափորի մեջ, ասին․ «Պրծում չկա»։ Թերթի լուսանկարիչը կքակզեց, նստեց ասֆալտին, գոռաց․ «Էլ չեմ կարող, ականջներս, ուղեղս պայթում են, կտրեք դրանց ձայնը, ուղղաթիռներին ասեք` էլ չանցնեն, խնդրեք սպային…»։ Տեղից ցատկեց, թռավ դեպի շենքերի բակը, բախվեց զինվորների շարքին, ընկավ, բարձրացավ, զինվորներին գոռ աց․ «Սպային ասեք, ես իր մերը…, ասեք ուղղաթիռները էլ բաց չթողնի, ասեք մի անգամ էլ անցնեն, ես կպայթեմ…»։ Քարտուղար ները նրան կարգի հրավիրեցին։ Լռության մեջ բժիշկը հայտարարու թյան պես բոլորիս ասաց․ «Ինչո՞ւ եք բոլորդ անպայման ուզում սո վո րական ճանապարհով գնալ գերեզմանոց, հարկավոր է շրջան ցել զինվոր ներին։ Տեսնո՞ւմ եք այն փողոցը, որ Մասիսներն են երեւում, հարկավոր է գնալ դեպի Մասիսները»։ Ետ էինք դարձել, առաջինները դարձել էին վերջին, վերջինները` առաջին։ Անցանք Խաղաղության, Ազատության փողոցներով, Քաղբյուրոյի մեծադիր լուսանկարների կողքով, անցանք շուկայի հրապարակով։ Դարձյալ հանդիպեցինք պարկը շալակին կնոջ հետ գյուղացուն, որ ցանկանում էր զինվորների շարքը անցնել։ Նրան ասում էին, որ պարետային ժամ է, իրավունք չունի։ Նա կնոջ հետ միացավ մեր թափորին։ Ահա գին տարածություն եկավ մեր հետ, հետո հարցրեց․ «Ո՞ւր եք գնում»։ Ասինք․ «Քաղաքի դատախազին, Մասիսները երեւացող փողոցով, տանում ենք թաղելու»։ Ասաց․ «Չէ, երեւի չգամ ձեր հետ, գնամ, երե խեքին հաց տանեմ»։ Կնոջ հետ դուրս եկան, գնացին դեպի զինվոր ների շարքը։ Բոլորս հոգնել էինք, դագաղը տանողներն ամեն առի թով դնում էին ցած ու վրան նստում, պատճառաբանելով, որ երրորդի կոշիկները հարում են կրունկները։ Չնայած բոլորս էլ գիտեինք, որ իսկական պատճառը երրորդի ցցված փորն է։ Երրորդը ակնառու հղի էր։ Բժիշկը հորդորում էր, որ գնանք։ Հոգնածները քայլեցին, մենք բոլորս գնում էինք, հետո զինվորները կանգնեցին մեր դեմ, նրանց թիկունքում տանկերի մոտորներն էին վնգում, ասին․ «Ետ դարձեք, իրավունք չունեք այդ ուղղությամբ գնալու, պարետային ժամ է»։ Դագաղը փոխեփոխ փոխանցեցին։ Ետիններս դարձանք առաջին, առաջինները` ետին։ Գլխարկները բժշկին ասին․ «Քեզ շատ ես երեւակայում, բոլ է խաբեք ժողովրդին»։ Գոռացին․ «Գնացեք դեպի գերեզմանոց սովորական ճանապարհով, այլ ճանապարհ չկա։ Գերեզմանի ճանապարհը մեկն է, վերջապես դուք բոլորդ ե՞րբ պիտի հասկանաք»։ Հնչեց փողային երաժշտություն, սպիտակավուն ներկված, գայլաձկան նման ուղղաթիռները կտրե ցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին֊զնգզնգացին, հողն էլ դողաց, այլեւս իրար լսել հնարավոր չէր, հետո վերահաս լռության մեջ թռչնի թեւաբախություն լսվեց, մենք թռչնին չէինք տեսնում, նա հեռվում, ինչ֊որ տեղ էր, բայց թեւաբախության ձայնից զգում էինք, որ նրա հսկայածավալ թեւերը ոչ թե օդն էին կտրում, այլ բախվում էին վանդակի ճաղերին։

Յատուկ Երաժշտություն
Ռապսոդիա
Էդուարդ Բաղդասարյան

Ռապսոդիա

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց