Ղազարոս Աղայան
Ծիտը և բազեն
(Մանկական խաղ)
Ծիտը ծառին ծլվլում է.
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ...
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
Վա՜յ, վա՜յ, վա՜յ...
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ...
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜...
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜...
1882
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Գայանե - Օրորոցային
Ջաջուռ
Խաղա առցանց