Կոմիտաս

Կարմիր բոց

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ
Գոգին հըսկայ ժայռը ճայթեցավ.
Ճայթեցաւ ու ծառացաւ
Ծառացաւ ու տեղում քարացաւ։

Կապոյտ երկնի ծոցը ծովացա,
Կարմիր երկրի բոցը հովացաւ.
Ծովացաւ ու ծաւալեց,
Ծաւալեց ու հողմով թաւալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապոյտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծաւալելով,
Ծաւալելով ու չորս կողմ թաւալելով՝

Հողմը ծառացաւ ու բոցը հանգավ․․․։

Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս

Կարթագեն, 1968
Կարթագեն, 1968
Խաղա առցանց