Կոմիտաս

Արշակ Չոպանյանին (17 օգոստոս, Բեռլին)

Սիրելի՛ բարեկամ,

Ուղարկում եմ այսօր նամակիս հետ միաժամանակ «Հայ գեղջուկ երաժշտութեան» ուսումնասիրութեան առաջին տետրը. սկսեցէք կամաց-կամաց թարգմանել, ես էլ կհասցնեմ միւսները, տետրակ-տետրակ: Ուղարկեցէք թարգմանած ժաղովրդական երգերից հետևեալների ֆրանսերէնը, որ տպել պէտք է տամ բազմաձայն և միաձայն՝ դաշնակի նուագով, այստեղ. գերմաներէն էլ թարգմանել տուի մի հմուտ բանաստեղծի. ուսուցչապետս խորհուրդ է տալիս հայերէն, ֆրանսերէն և գերմաներէն լեզուներով տպել տալ, որ օտարներին մեր եղանակները շուտ ըմբռնել տալու գործը դիւրացրած լինենք...

Աշխատութեան վերնագիրը դիտմամբ «Հայ գեղջուկ երաժշտութիւն» դրի, որովհետև քաղաքացիք ոչ մի ժողովրդական երգ չեն ստեղծել. իսկ ժողովրդական բառը շատ ընդհանուր է և ընդգրկում է բոլորին, այնինչ այս երգերը յատկապէս գեղջուկի ստեղծագործութիւններն են, իսկ աշխատութեան մեջ ժողովրդական բառը գործածել եմ, որովհետեւ գրագէտներն ու կրթուած դասակարգը սովորել է այդ անունը տալ, մանաւանդ, երբ երգի հետն միացած գիւղական ժողովուրդին: Աշխատութիւնս էլ նուիրեցի պ. Ա.Մանթաշեանին, որովհերև նորան եմ պարտական արդի ուսման պաշարովս՝ եվրոպական մտքով...

Մաղթելով Ձեզ քաջողջութիւն, մնամ Ձեզ շատ սիրալիր բարևելով
Կոմիտաս Վարդապետ
Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Ֆրեզնո, Ուրբաթ, 10 Նոյեմբեր 1972 #9
Ֆրեզնո, Ուրբաթ, 10 Նոյեմբեր 1972 #9
Խաղա առցանց