Խաչատուր Աբովյան

Վաթան

Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան։

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը,
Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր։

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը։

Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել, մեր կուռը թուլացել,
Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել։

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին։

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Հայկական ընտանիք
Հայկական ընտանիք
Խաղա առցանց