Հովհաննես Թումանյան

Քամին

Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ...
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

1908

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Հայ կնոջ դիմանկար, 1963 թ
Հայ կնոջ դիմանկար, 1963 թ
Խաղա առցանց