Հովհաննես Թումանյան
Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար...
Ինչո՞ւ էդպես ինձ մոռացար,
Ասավ աղջիկն ինձ մի օր։
Ինչո՞ւ էդպես մեզ մոռացար,
Գանգատվեցին սար ու ձոր։
Ո՜հ, մի՛ հարցնեք, հին ընկերնե՛ր,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել էն օրից վեր.
Էնպես մի ցա՜վ ունեմ ես...
Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,
Ասավ աղջիկն անձնըվեր.
Ի՞նչ է ցավըդ, տո՛ւր մենք տանենք,
Ասին սարերն ու ձորեր։
Ո՜հ, չէ, սիրո՛ւն, էլ ոչ մի սեր
Ճար չի անիլ իմ սըրտին,
Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին։
1900
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Օրորոցային Մայրիկի համար
Եզակի
Խաղա առցանց