Հովհաննես Թումանյան

Բանաստեղծը ծերացել է...

Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային

Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր ոգևորի։

1892
Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ