Հովհաննես Հովհաննիսյան

Տըխուր երգիչը քնարը ձեռին

Տըխուր երգիչը քնարը ձեռին
Ողբում էր անբախտ յուր ճակատագիր,
Քնքուշ ձայները խորտակված սրտին
Չունեին տալու մի խոսք կարեկիր։

Դառնացած հոգով նա խորասուզված
Անցած օրերում, ուզում էր այնտեղ
Գտնել այն հանգիստ, որ երգչին տանջված
Տալ չէր կամենում աշխարհը տգետ:

Բայց և ա՛յն դատարկ որպես անապատ,
Հիշողություններ անցած մանկության, ՚
Կուսի ջերմ սիրտը գլխին հուսահատ
Միայն պարգեեց հանգիստ փրկության...

Օ՜հ, թույլ տո՛ւր և ինձ, ընկե՛ր նազելի,
Այս քաղցըր օրին ցանկալ որ, պատած
Անկեղծ սիրովը մատաղ քերթողի,
Ծաղկիս դու չքնաղ, իբրև վարդ փթթած։

Եվ քո անարատ ըզգայուն հոգին
Լինի ինձ աղբյուր վառ երջանկության,
Քո անբիծ սերը կյանքիս խավարին
Ծագե արշալույս նոր բախտի գարնան:

1886
Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց