Հովհաննես Հովհաննիսյան

Արծիվն ու արտույտը

Արծիվը կանգնած սև ժայռի գլխին
Հանգիստ ու հպարտ նայում է չորս դին.
Ցածն ամպեր ճերմակ յոդում են ձորում,
Վերևում վճիտ եթերն է ծորում:
Եվ ձյունագագաթ լեռների արքան
Չորս դին է նայում, ասում ինքն իրան.
«Ինձնից բարձր էլ ո՞վ կարող է սլանալ,
Այս վեհ բարձունքին ինձ պես տեր դառնալ»։

Հանկարծ երկնքի անհուն կապույտից
Անուշ ճռվողյուն հնչեց բերկրալից։
Արծիվն ահավոր նայեց դեպի վեր,
Տեսան՝ ուժը չէ աշխարհին միշտ տեր.
Արտույտը փոքրիկ մինչ երկինք հասած,
Արնի ոսկի փայլովն ողողված,
Գովքն էր գեղգեդում կենսաբեր գարնան,
Մահամերձ երկրի օրհներգն հարության։

1904
Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի

Աշնանային բնապատկեր
Աշնանային բնապատկեր
Խաղա առցանց