Գոռ Մաթևոսյան
Նեղսրտում եմ
Նեղսրտում եմ հաճախ չգիտեմ էլ՝ ինչից,
Վարդագույնից գուցե,
Որ ինձ մոտ չէ բնավ,
Հավանաբար սևից,
Որ իմ մեջ է վաղուց...
Նեղսրտում եմ նաև, որ աշունը երկար
Իր թռիչքից հետո ժամանել է արդեն,
Պարտքատիրոջ նման սառ խստությամբ հատու
Սկսել է ջարդել մեր դռները փայտե,
Ու ուր որ է պիտի ինչպես փոքրիկ կատու
Պատուհանից խուժի ու գոռգռա՝ վե՛ր կաց...
Նույնիսկ նեղսրտում եմ ոչ մի բանից հարկավ,
Ոչինչ չի պատահել ինձ հետ արտասովոր,
Ո՛չ փորձություն, ո՛չ էլ վտանգավոր արկած,
Բայց թվում է հիմա՝ փակ աչքերով պառկած՝
Տեսնելու եմ մի բան՝ սաստիկ ու ահավոր...
Նեղսրտում եմ հիմա, գուցե ինչպես երբեք,
Ու տրտում եմ հիմա, ինչպես աշնան թաց երգ...
09.09.2023
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Ալ Այլուղս
Անանուն․ 16
Խաղա առցանց