Գոռ Մաթևոսյան

Դատարկապորտը ռամկական խավի...

Դատարկապորտը ռամկական խավի,

Որ չի տարբերվում փետրահան հավից,

Իրեն կարգում է իշխան-բռնակալ

Ու հրամաններ արձակում բազում,

Մանրությունը իր անտես-դռնածակ

Քողարկում է նա ճչյունի տակ զույգ,

Մեծ հպարտությամբ խեղճերին ճնշում

Լկտի զայրույթով վրդովահնչյուն...

Ինչքան փուչն է իր ներսը բարուրել,

Եվ ունայնով է այն անվերջ բուրել,

Այնքան ցայտուն է երևում դրսում՝

Ինչպես է ճարպոտ փորը իր տռզում...

13.02.2024

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Կայսր, 2019 թ
Կայսր, 2019 թ
Խաղա առցանց