Ավետիք Իսահակյան

Սիրեցի, յարըս տարան

Սիրեցի, յարըս տարան.
Յարա տըվին ու տարան.
- էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտւ պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար կա, ճար անող չըկա.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերըս գնացի˜ն,
Ափսո˜ս ասին, գնացի˜ն.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,

Սև դարդերս մնացին…

1898
Նոր Նախիջևան

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Երեք տարիք
Երեք տարիք
Խաղա առցանց