Ավետիք Իսահակյան
Մռայլ ամպերից, հըզոր կայծակով
Մռայլ ամպերից, հըզոր կայծակով
Սիրտը շանթահար մի մրըրկահավ
Ծովափի խոժոռ ժայռերին ընկավ:
Եվ ընկավ ծածկվեց հողով ու քարով,
Թավ մամուռ պատեց նրա շիրիմին,
Եվ տարիք անցան համըր շարքերով:
Բայց երբ երկնքում իրար դեմ ու դեմ
Ամպերն են խառնվում և որոտում են`
Հուզված սրտերում կըրակ ու կայծակ, -
Նա լուռ հիշում է, տարիք առաջ
Իրեն սրտումն էլ տենչ կար ու կրակ,
Որոտ ու զայրույթ և սեր ու շառաչ …
1904
Մոսկվա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Գայանե - Օրորոցային
Լեռներում, 1972թ․
Խաղա առցանց