Ավետիք Իսահակյան

Մի թռչուն եկավ

Մի թռչուն եկավ
Երազի միջից,
Եվ ծարավ հոգուս
Շշնջաց մեղմիկ
Անունըդ անուշ,
Իմ սիրուն մանկի՛կ:

Երգեց աչերըդ`
Պայծառ ու անբիծ,
Սուրբ խոսքեր ասաց
Քո քնքուշ սրտից,
Իմ չքնաղ մանկի՛կ,
Նազելի մանկի՛կ …

1919
Լոզան

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Բերքառատ աշուն
Բերքառատ աշուն
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից