Ավետիք Իսահակյան
Մեղեդիներով գարունն է փթթել
Մեղեդիներով գարունն է փթթել,
Անհուն հայացքով ժպտում է արև.
Կարծես դաշտերը թուխպը չի պատել,
Չի կախվել ծառից մահագույն տերև:
Պառկել է մեջքին ծովը անդորրիկ,
Լայն – լայն բացել է աչքերը ծավի,
Կարծես չի պայթել այնտեղ փոթորիկ,
Եվ հետքն իսկ չըկա բեկված մի նավի:
Մանուկներն ուրախ` դալար մարգերում
Երգում են, պարում` գիրկ գրկի փարած.
Կարծես աշխարհում չի թափվել արյուն,
Չի եղել երբեք լաց ու կոտորած …
1922
Վենետիկ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Ալ Այլուղս
Ձգտում
Խաղա առցանց