Ավետիք Իսահակյան

Մարգարիտնե˜ր վըզիդ շուրջ

Մարգարիտնե˜ր վըզիդ շուրջ
Տրտում փայլով ու քնքո՛ւշ.
Մարմարեղեն վըզիդ շուրջ
Մարգարիտնե˜ր թախծանո˜ւշ:

Արցունքներս են իմ սիրուս`
Տխո˜ւր, տխո˜ւր, դալկահար.
Արցունքնե˜րըս իմ անհույս –
Վըզիդ բոլոր շարեշար …

1919
Ժընև

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Վզնոցով կին
Վզնոցով կին
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից