Ավետիք Իսահակյան

Գարունն եկավ կարմիր – կանանչ

Գարունն եկավ կարմիր – կանանչ,
Արշալույսով, ծիածանով.
Գարունն` հագած շողք ու ճաճանչ`
Գոգն ու ծոցը ծաղիկներով:

Ականջներին թռչունների
Հազար բույրով սեր շըշնջաց. –
Աշխարհ թնդացերգով սիրո,
Ավա˜ղ… գարունն ինձ բան չասաց:

Սիրտըս բացի գարնան դիմաց`
Շողքի, ոսկի, անուշ գարնան. –
Ավա˜ղ… սիրտըս դատարկ մընաց`
Մուրացկանի ափի նըման…

1908
Ղազարապատ

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Մալիշկայի տատիկները
Մալիշկայի տատիկները
Խաղա առցանց