Ավետիք Իսահակյան
Երազիս տեսա, որ ծովի ափին
Երազիս տեսա, որ ծովի ափին
Ես ընկած էի խոր վերքը սրտիս.
Եվ ալիքները մեղմ ծփում էին`
Անուշ օրորով ինձ անդորր տալիս:
Երազիս տեսա, որ ընկերներս
Ուրախ երգելով անցան ծովափով.
Սակայն … ոչ մեկը ինձ ձայն չըտվեց,
Իսկ ես լուռ էի մահվան խոր վշտով …
1901
Ցյուրիխ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Սայաթ Նովա
Առանց քեզ ինչ կոնիմ
Եկեղեցու բակը
Խաղա առցանց