Ավետիք Իսահակյան
Ձմեռն անցավ, եկավ գարուն
Ձմեռն անցավ, եկավ գարուն,
Հալավ բարձրիկ սարերու ձուն,
Ճամփա բացվավ ղարիբներուն:
Իմ ղարիբեն խաբար չի գա.
Աչքս ճամփին` դադար չըկա:
Ղարիբ երկիր ամպ ու մշուշ,
Իմ ղարիբի սիրտն է քըրքուշ,
Ոտ կփոխե` քըռա ու փուշ …
Հերիք մնա՛ս, դարձի վաթան,
Իմ ախպե՛ր ջան, ազիզ յա՛ր ջան:
Ջուրն է պրծել` կուգա սարեն,
Սարեն, ձորեն … իմ աչերեն …
Մի՛ նորոգիր սրտիս յարեն:
Դարձի վաթան, հողն անուշ է,
Հողն անո˜ւշ է, ջուրն անո˜ւշ է …
1902
Բասեն
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Ալմաստ - Պարսկական երթ
Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը
Խաղա առցանց