Ավետիք Իսահակյան

Ցերեկվա ոսկի լույսերը մեռան

Ցերեկվա ոսկի լույսերը մեռան,
Ծածկել է թևը մթին լռության
Անտառ, լեռ ու ձոր:
Քնել են անդորր`
Ուղիներ փոշոտ, կամուրջ սալհատակ`
Անդուլ ծեծկըված կուռ ոտների տակ:

Սակայն մի հառաչ խորունկ, սրտագին`
Լսում եմ անքուն այս խուլ գիշերին
Հեռու մի տեղից.
- Քո խոցված կրծքից,
Իմ սո՛ւրբ հայրենիք` անարատ զոհի,
Վեհ գաղափարի, պայքարի, մահի, -
Խոսում ես հավե՛տ
Խոցված սրտիս հետ…

1917
Ժընև

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Խաղաղ երկնքի տակ
Խաղաղ երկնքի տակ
Խաղա առցանց