Արմինե Մուրադյան
Ռազմաճակատից ինձ վառոդի հոտ բեր
Ռազմաճակատից
ինձ վառոդի հոտ բեր,
հող բեր անկողին
ու բարձդ քարից,
մատներիդ արանքի
ծխախոտը կիսատ
ու «լավ եմ»-իդ տակ թաքնված
ցավդ բեր,
բեր ու դիր սրտիս։
Ես էլ քեզ ցույց տամ
իմ խմած շշերը դատարկ,
կիսատ բաժակները սուրճի
ու ճաշը՝ վաղուց սառած։
Բանից կպարզվի,
որ ինձ կրակել են
ուղիղ այնքան,
ինչքան քեզ։
…ապրել չուզելու չափ
փամփուշտներ են
սրտումս:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Նոր երկինք Լուսնի համար
Ավարայրի ճակատամարտը. 1984
Խաղա առցանց