Աննա Սարգսյան

Աշնան կտավ

Աշնան զեփյուռն է մեղմ շոյում,
իր գիրկն առած մանուկ ու ծեր,
Սիրո թախծոտ աշխարհը տանում,
ուր անձրեւում են նոր հույզեր։
Թաց տերեւներն են պար բռնել,
ճախրում են փետուրի նման,
թեթեւ՜, անհոգ ու գունագեղ`
ասես Սարյանն է նկարել։
Ոսկե աշուն, սիրո կտավ,
ամեն մեկն իր սերը գտավ,
հրա՜շք աշնան անձրեւը կաթ֊կաթ,
Ցողում է իր սիրով ամեն մի մայթ։
Թաց տերեւներն են պար բռնել,
ճախրում են փետուրի նման,
թեթեւ՜, անհոգ ու գունագեղ`
ասես Սարյանն է նկարել...

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Արարատ լեռան տեսարանը ԵՐևանից
Արարատ լեռան տեսարանը ԵՐևանից
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից