Ալեքսանդր Ծատուրյան
Սուլթան և աստղագետ
«Մի տես, աստղագե՛տ, էս չար գիշերին
Ի՞նչ են մեզ ասում երկնային լույսեր…
Ասում են, տե՛ր իմ, այսօրվա գերին
Վաղն ազատություն կըերգե լույս-սեր…
«Ի՜նչ… ազատությո՞ւն… փըրփըրեց Սուլթան.
Հապա, իմ ո՞ւժը… զո՞րք, զե՜նք, թնդանո՜թ…
Ասա՛ աստղերիդ թո՛ղ գան օգնության,
Պիտ մորթեմ Օսմանն հենց վաղ առավոտ…
Ների՛ր ինձ, Խալի՛ֆ, ղուրբա՛ն եմ գահիդ,
Ծաղրո՜ւմ են այսօր մեզ էն լի՜րբ աստղեր.
Ասում են անհաղթ տեր-փադիշահիդ,
Ասա՝ էն վա՜ղ էր,
Որ էշը կաղ էր…
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Նոր ծաղիկ
Գալաթայի աշտարակը լուսնի լույսով
Խաղա առցանց