Ալեքսանդր Ծատուրյան

Կարոտանք

Մտքի ծով ընկած՝ ծովի ափերին
Լուռ թափառում եմ, որպես ուրվական.
Վարդ֊լուսաբացին թե խոր գիշերին
Երկինքն է թախծիս անմռունչ վըկան...

Թախծում եմ, ընկե՛ր, ու քեզ փափագում
Գեղուն վայրերի կապույտ երկնի տակ.
Այս ճոխ բընության թավածիլ գըրկում
Միայն դո՛ւ չըկաս, ա՛յ իմ հըրեշտակ։

Խաղուն առվակի կարկաչն եմ լըսում,
Թե ականջ դընում բըլբուլին հովտում
Ձայնի՜կդ է անուշ հոգիս երազում,
Անո՜ւշ լեզվիդ եմ էրված կարոտում...

Ա՜խ, ո՞ւր ես, թև ա՛ռ, թըռի՜ր, իմ թըռչնա՛կ,
Շողա՛ գեթ վայրկյան, որպես լույս-երազ,
Իմ կարոտ աչքին... Այս շող-երկնի տակ
Միայն քո շողուն պատկերն է պակա՜ս...

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Դե Պրոֆունդիս
Դե Պրոֆունդիս
Խաղա առցանց