Ալեքսանդր Ծատուրյան

***-ի ալբոմում

Անօթևան ճամփորդի պես վաստակած,
Ես շատ անգամ իմ անպաճույճ երգերում
Սիրույս համար մի անկյուն եմ աղերսած,
Բայց չեմ գտել ես այն կանանց սրտերում…

Գիտեմ, հոգյա՛կ, որ և՛ այժմ չըկոչված,
Պատահական ես մի հյուր եմ քո աչքում,
Բայց թո՛ղ գոնե սիրույս տենչանքն անմոռաց
Մընա այստեղ այս ալբոմիդ էջերում…

Յատուկ Երաժշտություն
Ապարտակ - Ադաջիո
Արամ Խաչատրյան

Ապարտակ - Ադաջիո

Տեսարան դեպի Կոստանդնուպոլսի
Տեսարան դեպի Կոստանդնուպոլսի
Խաղա առցանց