Ալեքսանդր Ծատուրյան

Երկու խոստովանանք

Տեր-հա՛յր, մեղքերիս թողությո՛ւն արա.
«Պատմի՛ր, զավակըս. ի՞նչ մեղք ես գործել»։
Ոստիկան էի՝ բանտապետ դառա,
Իմ ճանկից մարդիկ մահո՜վ են պըրծել…
Վա՜յ ինձ, բազո՜ւմ են իմ մեղք ու արատ
Սիրե՜լ եմ կաշառք, սիրե՜լ գողություն…
«Է՛հ, ոչի՜նչ, որդիս, տե՜րն է գթառատ,
Մեղքիդ թողությո՜ւն…»։

Տեր–հա՛յր, մեղքերիս թողությո՜ւն արա,
«Պատմի՛ր, զավակըս, ի՜նչ մեղք ես գործել»։
Սխալմամբ պաս-օր բերանըս առա
Մի կտոր երշիկ… Պասն էի մոռցել…
Տեր-հա՛յր, մասն արա ինձ սուրբ հաղորդի,
Ուրիշ մեղք չունեմ, երկի՜նքըն է վկա.
«Օ՜, մե՛ծ է մեղքըդ… քեզ համար, որդի՛,
Թողություն չըկա…»։

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Ձմեռային օր
Ձմեռային օր
Խաղա առցանց