Ալեքսանդր Ծատուրյան

Երկու պատկեր

I

Հըզոր ժողովուրդ, փառավոր անուն,
Ազգաշինության փառավո՜ր գործեր.
Արձակ ասպարեզ, անձնազոհություն,
Ազգային փառքի քաջանուն զոհեր…
Գահ ու պալատներ, թագ ու թագավոր,
Ազատ ծածանվող ազգային դրոշակ,
Զենք ու զրահներ, անձնուրաց զինվոր,
Մահ հերոսական կամ քաջ հաղթանակ…
Պանծալի՜ օրեր, փառաշո՜ւք հըռչակ
Անկախ աշխարհի, ազգի մեծության.
Գեղեցիկ պատկեր… Իսկ պատկերի տակ
Անցյալդ եմ կարդում, ազա՛տ Հայաստան։

II

Անարգված անուն, թշվառ ժողովուրդ,
Բըռնավոր ձեռքի արյուն, կոտորած.
Սրտի մեջ խեղդվող բաղձանք ու խորհուրդ,
Փրկության քարոզ՝ շրթունքին սառած…
Բանտ ու աքսորանք, անսանձ բռնություն,
Ազգ ու հայրենիք ճնշող լըծի տակ,
Զորավոր շղթա, անզոր ստրկություն,
Փշրված թագ ու զենք, տապալված դրոշակ…
Եվ ամենուրեք միա՛յն ավերակ,
Միայն անցյալի տխուր ուրվական.
Ողբալի՜ պատկեր… Իսկ պատկերի տակ
Ներկադ եմ կարդում, ստրո՛ւկ Հայաստան։

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Երեք տարիք
Երեք տարիք
Խաղա առցանց