Ալեքսանդր Ծատուրյան
Անվերջ մաքառումն
Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար
Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ
Նորից տիրել է սըրտամաշ խավար,
Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ...
Եվ խավար հեռուն աչքներըս հառած,
Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.
Մեր գարունն անվա՜րդ, մեր լույսը մարա՜ծ,
Թույն է ծովացել մեր տանջված կըրծքում…
Մենք օրորոցից ուսանք մաքառել,
Կըռվի մեջ անցավ բովանդակ մեր կյանք,
Կըռվե՛նք աննահանջ, քանի չենք մեռել
Կըռվում է և՛ մահ, կըռվում և՛ փրկանք…
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Սամարիա
Անտունի - Կոմիտաս
Խաղա առցանց