Ալեքսանդր Ծատուրյան
10 ապրիլի
Թմրած աշխարհը կյանք առավ նորից,
Ահա ամեն տեղ
Քո սերն է երգվում, գարո՛ւն ոգելից.
Գարուն շնորհագեղ։
Անտառի խորքում քո սերն է երգում
Սիրահար սոխակ.
Ծաղկալից դաշտում քեզ է հեզ ժպտում
Սիրուն մանուշակ։
Մատաղ գառնուկներ լեռան լանջերում
Քաղցր մայունով՝
Հովվի սրնգի հետ քեզ են ողջունում
Ներդաշնակ ձայնով։
Քո գալն են օրհնում արև ու աստղեր,
Եվ երկինք անամպ.
Քո սերն են երգում թե՛ մանուկ, թե՛ ծեր
Անվերջ ցնծությամբ։
Թմրած աշխարհին կյանք տվիր նորից,
Ահա ամեն տեղ
Քո սերն է երգվում, գարո՛ւն ոգելից,
Գարո՛ւն շնորհագեղ։
1890, 10 ապրիլի
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Սամարիա
Դեկտեմբեր 11, 1970, Նյու Յորք
Խաղա առցանց