• Քո գործը, քո գործը միայն քո անունը կպահե։
  • Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք։
  • Հոգևոր անշարժություն, ասել է բարոյական մահ։
  • Հազար անգամ թուքումուր
    Բայց մեկ անգամ օրինակ տուր...
  • Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք
    Մի՜ տուր թշնամյաց
  • Մարդս մեկ անգամ է աշխարհ գալիս. էնպես պետք է անի, որ անունը հիշվի։
  • Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից։
  • Առանց լեզվի ոչ անհատը, ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին և հատկապես ապագա սերնդին։
  • Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն...
Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի։
  • Լեզուն, անշուշտ, ամենաազնիվ գործիքն է, որի միջոցով մի մարդ իր ներքին հոգեվիճակն է արտահայտում այլ մարդկանց՝ առանց որի անհատը, ոչ էլ մանավանդ ժողովուրդը ի վիճակի չէ մտքերն ու զգացմունքները հաղորդելու ուրիշներին, մանավանդ ավանդելու հաջորդ սերունդներին։
  • Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սանի սրտում բորբոքել սրբազան և ազնիվ, կրոնական և բարոյական զգացմունքներ և օգնի նրան՝ ունենալու ճիշտ հայացք շրջապատի մասին և ըստ հնարին, լրիվ գաղափար այն մասին, ինչ ինքը անում է։
  • Լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ ցոլանում է մի ազգի առանձնահատկությունը, նրա կուլտուրան, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը։
  • Որքան էլ հին հայերենը իր արտակարգ հարստության, իր կատարելության և իր դրական արժեքի կողմից բարձր լինի, այնուամենայնիվ այդ լեզուն է միակ արգելակող պատճառը, որ խեղճ ժողովուրդը մինչև հիմա զուրկ է մնացել զարգացման միջոցներից։
  • Ով ականջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի։
  • Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
  • Ա՜խ, լեզուն, լեզուն․ լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի։ Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը։ Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես։ Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ։
  • Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլաչիթսա չի՛ ըլում և այլն։ Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ։
  • Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։
  • Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։
  • Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց։ Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց։