Yervand Nazaretyan

Հոգեթով մտքի երկնաչափ հույսով

Հոգեթով մտքի երկնաչափ հույսով

Անստվեր ճամփեքով կգամ քեզ այցի,

Եվ անանձնական հույզերով կգամ՝

Կուռ շողերի մեջ նոր լուսաբացի...

Քանզի իմ հոգու թևերով պայծառ

Չեմ գրկել այսպես ուրիշ ոչ ոքի,

Փարվիր ինձ, նաև ինձ քո գիրկը առ

Ներդաշնակ ու մեղմ իմ քնքուշ հոգի...

Իսկ հղացումս աղոթք է հրկեզ,

Որ երկնից ծորա հոգեմերձ շրջան,

Եվ ինձ ձուլվելով լրացում որպես

Քո նուրբ վեհությամբ ինձ շշնջաս՝ ՋԱ՛ն...

Հոգեթով մտքի երկնաչափ լույսով

Անստվեր ճամփեքով կգամ քեզ այցի,

Եվ անանձնական հույզերով կգամ՝

Կուռ շողերի մեջ նոր լուսաբացի...

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

Afternoon Sun, 1919
Afternoon Sun, 1919
Play Online