Yeghishe Charents
Քո վարդարանը
Ի՜նչ է ուզում մատներից իմ տխուր ու մեղկ
Քո վարդարանը հիմա, երր հեռու ես դու,
Որպես անցած կարոտի մոռացված մի երգ։
Եվ ինչո՞ւ եմ ես նստել իրիկվսա մեդին
Եվ ձեռքս առել հակինթե վարդարանը քո,
Երբ մտորում է հեռուն զանգերի հոգին
Իրիկնային մոխիրե ամպերի ներքո...
Ախ, թող հոգուս լազուրե դառնությունն աճի
Ու խտանա, մշուշի պես խոնավ ու թեն,
Որ ես ոչի՜նչ չտեսնեմ մշուշից բացի։
Սակայն զանգերը հեռուն մտորում են դեռ
Հետզհետե ծանրացող ամպերի ներքո
Ու երգում է մատներիս կարոտի երգեր
Հնամենի՜, հակինթե վարդարանը քո․․․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Waltz
A woman with a Key
Play Online