Yeghishe Charents
Վառվում է հեռու...
Վառել եմ, տվել հրին
Բոլո՜ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...
Երկունք կա սրտիս մեջ մի,
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՜ն հուր, ամե՛ն մոխիր։
Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ մի նո՜ր երկիր
Բացվում է իմ դեմ քիչ-քիչ..
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Sobre Dance
Anahit
Play Online