Yeghishe Charents

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...

Be the first who will comment on this
Yatuk Music
Al Ailughs
Komitas

Al Ailughs

Carthage, 1968
Carthage, 1968
Play Online