Yeghishe Charents
Ճամփին
Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:
Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:
Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Sobre Dance
Waiting
Play Online