Yeghishe Charents
Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում:
Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում է` սրաթև, սրընթաց:
Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն է` երազուն ու հոսուն...
Ժամանակն է, որ անցավ ու չկա.
Տրոփում է, որպես սիրտ աղջկա:
Քա՛ղցր կանչում է դեպի օրերի հեռուն.
Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում...
1919-1920
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
Shooshiky
Boat Ride by Kumkapı in Constantinople
Play Online