Yeghishe Charents
Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ
1
Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում:
Բոցերը՝ կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում:
Այն ո՞րտեղ էին, ո՞ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի:
Երգով ու ծափով երկինք են թռչում՝
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
Նրանց կարոտին ողջակեզ դարձած:
2
Մոխիրի միջից կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից
Հե՛յ, հասե՛ք հասե՛ք. հրդեհ է նորից:
1916
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Cello Concerto-Rhapsody
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online