Yeghishe Charents
Հիմա հիշում եմ բոլոր...
Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան
Մանուկների նման հուր օրերս հին ու անցած։
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր օրերս հին ու անցած։
Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց
Տուն են դառնում նորից նոր օրերս հին ու անցած։
Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր օրերս հին ու անցած։
Եվ չեն կանչում ոչ-ոքի. մտորում են ու լռում.
Քո՜ւն են փնտրում ու անդորր օրերս հին ու անցած։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Cello Concerto
Man's head
Play Online