Yeghishe Charents

Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին

Էսօր մեր փողոցով անցար շրթերդ գինու թաս էին,
Մազերդ օսկի աբրեշում, աչքերդ ալմաս էին:

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

Red horse
Red horse
Play Online

Support us! Buy our art based products from online shop