Yeghishe Charents
Ես մե հարբած դուքանդար եմ...
Ես մե հարբած դուքանդար եմ դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։
Ես մե հարբած դուքանդար եմ դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Fides Tua
The day
Play Online