Yeghishe Charents

Դու հրե մի ուրու ես...

Դու հրե մի ուրու ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես
Ու մոտիկ ու հեռու ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ
Քո կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես
Կարկաչում ու կանչում ես հեռու...

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Mother's portrait
Mother's portrait
Play Online