Yeghishe Charents
Բորբ մի աղջիկ...
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.
Աշխարհը ալ, նարնջագույն, վառքը կարմիր,
Ողջը հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Romance
The Galata Tower by Moonlight
Play Online