Yeghishe Charents
Ակրոստիքոս
Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
Էակին այս, թո՛ղ բորբ տրոփե
Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։
Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.
Րաբբի՛ դու, ուսուցիչ բարի,
Էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրիր քո կորովն անշեջ
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Circular
Divination with a cup of coffee
Play Online