Vahan Teryan
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,
Ո՞վ ես դու, ո՞վ ես, բնավ չըգիտեմ...
1904-1905
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Expromt
Artist's Studio, 1963
Play Online