Vahan Teryan

Քնքուշ դու, լուսե աղջիկ ես

Քնքուշ դու, լուսե աղջիկ ես,
Արտուտ ես, ոսկե թռչնակ ես,
Չար նետը թող չըդիպչի քեզ,
Աշուն ու ձմեռ չըգա քեզ։
Թող սիրտըդ մնա խնդուն հար,
Հոգին քո լուսե թիթեռըդ
Խաղահար և հուրհուրա վառ,
Չար հուրը չայրե թևերըդ։
Հրե՛ դու, արևային դու,
Մաքո՛ւր դու, լուսե հասմիկ ես,
Անմար թող ցոլա քո խինդը,
Չար աչքը թող չըտեսնի քեզ...

1917

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria