Vahan Teryan

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ...

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։

Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...

Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

At the Well
At the Well
Play Online