Vahan Teryan
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եվ քո խոսքերի նիզակները սուր,
Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.
Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր...
Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում...
Կանգնել ես որպես անհաղթ հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։
Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եվ անհույս ճչում քո թունոտ գրկում...
1908
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Waltz
August, dated 1963
Play Online